Միջազգային 

Նյու Յորքում անհայտ անձինք զբոսայգիներից մեկում տեղադրել են Էդվարդ Սնոուդենի արձանը

Նյու Յորքում անհայտ անձինք զբոսայգիներից մեկում տեղադրել են Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի արձանը, գրում է gazeta.ru-ն:

 


Արձանը տեղադրել են սյան վրա, որը տեղադրվել է ԱՄՆ անկախության համար պատերազմի տարիներին զոհվածների հիշատակին:

 


«Եթե մենք նայենք պատմությանը, այն մարդիկ, որոնց մենք հիմա հուշարձանների ենք արժանացնում, այդ թվում՝ նրանց, ովքեր պայքարել են բրիտանական իշխանության դեմ, ժամանակին հանցագործներ են եղել: Այժմ նրանք հերոսներ են»,- հայտնել են հուշարձանի հեղինակներն անանունության սկզբունքով:


 

Նրանց խոսքերով՝ Սնոուդենի և երկրի անկախության համար պայքարողների կապը պատահական չէ:

 


Հուշարձանն ապամոնտաժվել է տեղադրումից մի քանի ժամ անց:

 


Հիշեցնենք, որ Սնոուդենը բացահայտել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների ապօրինի գործունեությունը, ինչի համար լքել է երկիրը։

Նույն շարքից