Միջազգային 

Ադրբեջանի իրավական համակարգը կատարում է քաղաքական պատվերներ․ GRECO-ի զեկույց

analitik.am

Անցանկալի ազդեցության բացառումն ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի օրենսդիր և դատական համակարգերում կոռուպցիայի վերացման համար:

 


Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին ասված է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցում:

 


Սա արդեն չորրորդ զեկույցն է Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 


Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ անկախության սկզբունքներն ու իշխանության բաշխումն ամրագրված են Ադրբեջանի սահմանադրության մեջ, սակայն ուժեղ նախագահական ու գործադիր իշխանություններն ազդում են օրենսդիր ու դատական իշխանության վրա, ներառյալ՝ դատախազության: Այդ միջավայրը թափանցիկության կարիք ունի և կատարում է քաղաքական պատվերներ, ասված է զեկույցում:


 

Ինչ վերաբերում է խորհրդարանի պատգամավորներին, ապա նրանք հավատարիմ են երկրի նախագահի գլխավորած կուսակցությանը:

 


Թույլ ընդդիմությունը բնութագրում է Ադրբեջանի քաղաքական համակարգը: Մի կողմից դրա պատճառն օրենսդրական սահմանափակումներն են, որոնք էապես սահմանափակում են քաղաքական գործունեությունը:

 


Դատավորներն ու դատախազները նշանակվում են նախագահի կողմից այն դեպքում, երբ Դատաիրավական խորհուրդը՝ ինքնակառավարման դատական մարմինը, պատկանում է Արդարադատության նախարարությանը:

Նույն շարքից