Միջազգային 

Վրաստանի ներքին պարտքն ավելի քան 1 մլրդ դոլար է

analitik.am

Վրաստանի պետական ներքին պարտքը, Ֆինանսների նախարարության 2015թ. մարտի 31-ի տվյալների համաձայն, մոտ 2.1 մլրդ լարի է (ավելի քան 1 մլրդ դոլար)։ Տարվա սկզբից ի վեր Վրաստանի ներքին պարտքն ավելացել է 196 մլն լարիով, գրում է newsgeorgia.ru-ն։

 


Պարտքի ընդհանուր գումարից գանձապետական արժեթղթերի գծով պարտքն ավելի քան 0.75 մլն դոլար է։ 

 


Ներկայացված տվյալները չեն ներառում, այսպես կոչված, պատմական պարտքը (ԽՍՀՄ-ի տարիներին բնակչության ավանդները)։

Նույն շարքից