Միջազգային 

ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ է անում ապահովել փախստականների անվտանգությունը Սիրիայում

analitik.am

ՄԱԿ-ը ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը կոչ է արել հասանելիություն ապահովել մարդասիրական առաքելությունների աշխատակիցների համար դեպի Դամասկոսում պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբար։ Այս մասին փոխանցում է BBC-ն։



Ճամբարը զավթվել է իսլամիստների կողմից, այնուհետև շրջապատվել կառավարամետ սիրիական ուժերով։



Մոտավոր տվյալներով՝ ճամբարում կա 18 հազար մարդ։



Պաղեստինցիները դիմակայություն են ցուցաբերել գրոհայիններին, և որոշ տվյալներով՝ փախստականների շարքերում սպանվածներ կան։



ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Հորդանանի ներկայացուցիչ Դինա Կավարը ճամբարում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը։

Նույն շարքից