Միջազգային 

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Թաիլանդ պաշտոնական այցի առաջին օրը Բանգկոկում տեղի է ունենում պիկետ

analitik.am

Բանգկոկում Thailand Ban Asbestos Network ոչ կառավարական կազմակերպության ակտիվիստներն ակցիա են իրականացնում ընդդեմ Ռուսաստանից ասբեստի ներմուծման, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 


Պիկետը տեղի է ունենում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Թաիլանդ պաշտոնական այցի առաջին օրը: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ ռուս վարչապետը կարող է իր թաիլանդցի գործընկերոջը համոզել չեղարկել Թաիլանդում ասբեստ օգտագործելու արգելքը, որը կայացվել է 2011 թվականին՝ նախորդ կառավարության օրոք՝ Առողջապահության նախարարության պահանջով:

 


Ակցիայի մասնակիցները ձեռքում պահում են ռուս վարչապետի լուսանկարները:


 

Հավանական է, որ ակցիային դրդել են Թաիլանդի արդյունաբերության նախարարի խոսքերը, որը վերջերս տված հարցազրույցում նշել էր, որ իր ռուս գործընկեր Դենիս Մանտուրովն անհանգստություն է հայտնել Թաիլանդում ասբեստ օգտագործելու արգելքի առնչությամբ:
Ռուսաստանը Թաիլանդ ասբեստի խոշորագույն արտահանողն է:

Նույն շարքից