Միջազգային 

Ադրբեջանը պետք է մինչև Եվրոպական խաղերի սկիզբը ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին

analitik.am

Իրավունքների խախտումները կվնասեն առաջիկա Եվրոպական խաղերին, եթե Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեներն Ադրբեջանի կառավարությանը կոչ չանեն ազատ արձակել ձերբակալված լրագրողներին ու ակտիվիստներին: contact.az-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Սպորտի և իրավունքների պաշտպանության դաշինքի՝ ապրիլի 7-ի հայտարարության մեջ:



Ադրբեջանը հունիսի 12-28-ի Եվրոպական խաղերին 6000 սպորտսմենի է հրավիրել 50 երկրից՝ Օլիմպիական շարժման հովանու ներքո:



«Եվրոպական օլիմպիական կոմիտեն այդ խնդիրները նախագահ Ալիևի առաջ բարձրացնելու յուրահատուկ հնարավորություն ունի»,- ասել է Amnesty International-ը ներկայացնող Էդուարդ Նազարսկին:



Սպորտի և իրավունքների պաշտպանության դաշինքը վերջերս ստեղծված կոալիցիա է Amnesty International-ի, Human Rights Watch-ի, FIFPro-ի (Եվրոպայի ֆուտբոլի երկրպագուների միություն) Transparency International-ի մասնակցությամբ:



Դաշինքը ձգտում է, որ մեգա-սպորտային միջոցառումներ ընդունող երկրները հարգեն մարդու իրավունքները, պահպանեն շրջակա միջավայրն ու պայքարեն սպորտում կոռուպցիայի դեմ:



Դաշինքի ղեկավար Պատրիկ Հիքքին նամակ է ուղարկել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանում կառավարության քննադատների նկատմամբ ճնշումները:



Առաջատար լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունները և ԶԼՄ-ների, իրավապաշտպան խմբերի և այլ ակտիվիստների մշտական ճնշումը չեն համադրվում Օլիմպիական խարտիայի սկզբունքների հետ, ասվում է նամակում: Այդպիսի իրավիճակը կարող է բացասաբար ազդել Բաքվում խաղերը լուսաբանող հազարավոր լրագրողների աշխատանքի վրա:



Դրա հետ կապված՝ Դաշինքը Եվրոպայի Օլիմպիական կոմիտեներին կոչ է արել պաշտոնական Բաքվից պահանջել մինչև հունիսի 12-ը անհապաղ և առանց պայմանի ազատ արձակել բոլոր լրագրողներին և իրավապաշտպաններին, այդ թվում՝ Խադիջա Իսմաիլովային, Լեյլա Յունուսին, Արիֆ Յունուսին, Ինթիգամ Ալիևին, Ռասուլ Ջաֆարովին, Ռաուֆ Միրկադիրովին, Անար Մամեդլիին, Իլգար Մամեդովին և Թոֆիք Յագուբլուին:

Նույն շարքից