Տնտեսություն 

Ռուսաստանում դադարեցրել են հացահատիկի արտահանումը Հայաստան և մի քանի այլ երկրներ

Ռուսաստանի հացահատիկի առաջատար արտահանողները դադարեցրել են արտահանման համար հացահատիկի գնումները մինչև ներքին շուկայում իրավիճակի կայունացումը, ասված է Ռուսաստանի «Գյուղատնտեսական արտադրանքի արտահանողների ազգային ասոցիացիայի» հայտարարության մեջ, հաղորդում է Interfax.ru-ն:

Փաստաթղթում նշվում է, որ ասոցիացիայի անդամները կիսում են կառավարության մտահոգությունը՝ կապված ներքին շուկայում հացահատիկի  իրավիճակի հետ:

«Ստեղծված հանգամանքներում և հաշվի առնելով արտահանողներից չկախված օբյեկտիվ պատճառները, որոնցով արտահանման պայմանագրերի հետագա կատարումը հնարավոր չէ, ինչպես նաև քաղաքացիական գիտակցությունն ու պատասխանատվությունը, «Գյուղատնտեսական արտադրանքի արտահանողների ազգային ասոցիացիայի» անդամները հայտարարել են արտահանման համար հացահատիկի գնումների դադարեցման մասին՝ մինչև չկայունանա ներքին շուկայում հացահատիկի և դրա գների ապահովման հետ կապված իրավիճակը»,- ասված է փաստաթղթում:

Ասոցիացիայի անդամները կոչ են արել  ռուսական բոլոր արտահանողներին միանալ ակցիային: Ռուսական հացահատիկի արտահանման սահմանափակումները սկսվել են «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության, արտահանողների կարծիքով, ընտրողական գործողություններից, որը վկայագրեր էր տալիս միայն Թուրքիա, Եգիպտոս, Հայաստան և Հնդկաստան ուղարկվող հացահատիկի համար:

Նույն շարքից