Միջազգային 

Բլերը հավատում է, որ իր Լեյբորիստական կուսակցությունը կարող է հաղթել ընտրություններում. The Times

analitik.am

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն արդյունավետորեն վերադառնում է նախընտրական պայքարին, գրում է The Times-ը: Երեքշաբթի օրը Բլերը ելույթ կունենա, որում կզգուշացնի, որ ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն երկրին սպառնում է ամենալարված անկայունությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: «Եվրոպան լքելու որոշումը մեր մասին շատ բան կասի և ոչ մի լավ բան»,- կնշի քաղաքական գործիչը:



Լեյբորիստների նախկին առաջնորդը նաև հանդես կգա հաջակցություն Լեյբորիստական կուսակցության ներկայիս առաջնորդ Էդ Միլիբենդի: Մասնավորապես, Բլերը կհայտարարի, որ Միլիբենդը հետևում է իր համոզմունքներին նույնիսկ երբ դրանք «հոսանքին հակառակ են գնում»: Բլերի խոսքով՝ ինքը հավատում է, որ իր Լեյբորիստական կուսակցությունը կարող է հաղթել ընտրություններում:



Բլերի ելույթը կլինի նրա նախկին ընտրատարածքում՝ Դարեմում:

Նույն շարքից