Միջազգային 

Թուրք ընդդիմադիր կուսակցությունը հայ կնոջ թեկնածություն է առաջադրել

analitik.am

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Սելինա Օզուզուն Դողանը թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել։

 


Ինչպես տեղեկացնում է Hye Tert-ը, այս թեկնածուի առաջադրումն անցողիկ տեղում անակնկալ է եղել։

 


1977 թվականին ծնված Սելինա Օզուզուն Դողանը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ստամբուլի 2-րդ շրջանից։

 


Հայերենից և թուրքերենից բացի ֆրանսերենին ու անգլերենին տիրապետող Դողանն աշխատում է փաստաբանական գրասենյակում։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

 


Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսին խորհրդարանական ընտրություններ են կայանալու։

Նույն շարքից