Միջազգային 

Վրաստանի նախագահը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ապրիլի 9-10-ը Վատիկան կայցելի, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: «Գրուզիա Օնլայնի» հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի ԱԳՆ խոսնակ Դավիդ Կերեսելիձեն:




Նա նաև պատմել է, որ ապրիլի 14-ին այցով Վրաստան կմեկնեն Դանիայի, Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ ղեկավարները: «Դանիայի, Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ ղեկավարների համատեղ այցը մայիսին Ռիգայում ԵՄ գագաթնաժողովից առաջ Վրաստանի հետ ԵՄ անդամ երկրների համերաշխության ևս մեկ դրսևորում է»,- նշել է Կերեսելիձեն:



Նրա խոսքով՝ այցի շրջանակներում Լեհաստանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները հուշագիր կստորագրեն Թբիլիսիի կոնֆերնասի հիման վրա, որում Լեհաստանի ներկայացուցիչները վրացի գործընկերների հետ կկիսվեն եվրոպական և եվրոատլանտյան կառույցներին ինտեգրման փորձով:

Նույն շարքից