Միջազգային 

ԱՄՆ-ն անհիմն է համարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի պահանջը

NPR հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բրաաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամնհիմն է համարում Իսրայելի պահանջը, որն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա հետ ստորագրվելիք հնարավոր համաձայնագիրը շաղկապում է իսլամական հանրապետության կողմից հրեական պետության գոյություն ունենալու իրավունքը ճանաչելու հետ:

Օբաման հայտարարել է, որ եթե իրենք ընդունեն Իսրայելի պահանջը, ապա դա հավասարազոր կլինի նրան, որ իրենք Իրանի հետ համաձայնագիրը, որը նրան զրկում է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, չստորագրեն այնքան ժամանակ, մինչև որ ամբողջովին չփոխվի իրանական վարչակարգը.

«Դա հիմնարար մոլորություն է: Մենք ցանկանում ենք, որ Իրանը չունենա միջուկային զենք հենց նրա համար, որ չենք կարող հույսեր կապել այդ երկրում վարչակարգի բնույթի փոփոխման հետ: Եթե Իրանն անսպասելիորեն վերածվի Գերմանիայի, Շվեդիայի կամ Ֆրանսիայի, ապա այդ ժամանակ նրա միջուկային ծրագրի մասին խոսակցությունները կլինեն կատարելապես այլ»: 

Նույն շարքից