Միջազգային 

Ռուսաստանի յոթ քաղաքացիներ փորձել են ապօրինի կերպով հատել թուրք-սիրիական սահմանը

analitik.am

Ռուսաստանի յոթ քաղաքացիներ փորձել են ապօրինի կերպով հատել թուրք-սիրիական սահմանն ու ձերբակալվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեպ նահանգում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 


ՌԴ երկու քաղաքացիներ ձերբակալվել են ապրիլի 4-ին՝ Սիրիայի սահմանը հատելու և այնտեղ ռազմական գործողություններին մասնակցելու փորձի ընթացքում: Նրանք հանձնվել են իրավապահ մարմիններին, և քննարկվում է նրանց արտաքսման հարցը: Ապրիլի 7-ին սահմանին ևս 5 ռուս է ձերբակալվել:

 


Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում:

 


Մարտին Գազիանթեպ նահանգի իշխանությունները հաղորդել էին, որ Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր նահանգում ՌԴ 59 քաղաքացի է ձերբակալվել, որոնք փորձել են ապօրինի ճանապարհով հատել թուրք-սիրիական սահմանն ու միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Նույն շարքից