Միջազգային 

Սպիտակ տան անվտանգության համակարգերը կոտրող հաքերները թանկ կվճարեն

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել հաքերների նկատմամբ, ովքեր կապ ունեն Սպիտակ տան անվտանգության համակարգերը կոտրելու հետ, հայտնում է Газета-ն։

 

 

«Այս հանձնարարությունը թույլ է տալիս ԱՄՆ գանձարանի քարտուղարին՝ ԱՄՆ գլխավոր դատախազի և պետական քարտուղարի հետ համատեղ պատժամիջոցներ սահմանել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են կիբերհարձակումներին, որոնք էլ ստեղծում են լուրջ սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության և ֆինանսական կայունություն համար»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։

 



Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս հաքերները ներխուժել են Սպիտակ տան համակարգչային ցանց՝ Պետդեպի միջոցով։ Հաղորդվել էր նաև, որ հաքերները ստացել են գաղտնի տեղեկություն, մասնավորապես՝ ամերիկացի նախագահի ոչ հրապարակային գրաֆիկի մանրամասների մասին։ Նման տեղեկությունը բարձր է գնահատվում արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից։

Նույն շարքից