Միջազգային 

Costa Concordia-ի կապիտանը կմնա ազատության մեջ. դատարան

analitik.am

2012թ. հունվարին խորտակված Costa Concordia զբոսանավի նախկին կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն, որին առաջին ատյանի դատարանը դատապարտել է 16 տարվա ազատազրկման, կմնա ազատության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Այսպիսի որոշում է ընդունել Ֆլորենցիայի Վճռաբեկ դատարանը դատախազության վերաքննիչ բողոքը քննելուց հետո:



Դատախազները պնդել են, որ Սկետինոն կարող է փախչել երկրից, իսկ պաշտպանական կողմն ասել է, որ եթե իր պաշտպանյալը փախչելու մտադրություն ունենար, արդեն դա արած կլիներ:



Իտալիայում գործող իրավական պրակտիկայի համաձայն՝ մեղադրյալը կարող է բանտ ուղարկվել միայն դատական բոլոր ատյանների դատավճռից հետո՝ ներառյալ Վերաքննիչ և Գերագույն վճռաբեկ դատարանը:



2012-ի հունվարի 13-ին Costa Concordia զբոսանավի խորտակման հետևանքով զոհվել է 32 մարդ, տուժել ավելի քան 100 մարդ:

Նույն շարքից