Միջազգային 

Երուսաղեմում հայերը կրկին հարձակման են ենթարկվել. Asbarez

analitik.am

Հայերը Երուսաղեմում հարձակման են ենթարկվում։ Դա կրկին տեղի ունեցավ շաբաթ գիշերը։ Հայկական ճեմարանի մի խումբ ուսանողներ քայլում էին դեպի հայկական մենաստան, երբ մի խումբ ծայրահեղական հրեա երիտասարդներ նրանց անհանգստություն են պատճառել։ Սակայն ոստիկանությունը չի ցանկացել լսել դա, չի ցանկացել լսել փաստը, որ Իսրայելում միշտ չէ, որ սադրիչները հրեաներ չեն՝ գրում է Asbarez-ը։



Երուսաղեմի հին քաղաքում սադրիչների մեծ մասը հրեաներն են։ Առնվազն 20 ոստիկաններ ապօրինաբար մտել են ճեմարան՝ ձերբակալելու երկու ուսանողներին, որոնց նրանք կասկածում են իրենց վրա հարձակվողներից մեկի աչքը կապտացնելու մեջ։



Նման դեպք առաջին անգամ չի հանդիպում։ Եվ միշտ ոստիկանությունն անտարբերություն է դրսևորել նման փաստերի նկատմամբ՝ մշտապես մեղքը բարդելով հայերի վրա։ Նշվում է տարիներ առաջ տեղի ունեցած փոքր-ինչ այլ բնույթի դեպք, երբ գրաֆիտի էր հայտնվել հայկական թաղամասում՝ «Մահ արաբներին ու հայերին» գրությամբ։



Նշվում է, որ իսրայելցիների ու պաղեստինցիների միջև մի քանի տասնյակ տարիներ շարունակվող հակամարտության ընթացքում Երուսաղեմի հայերը զսպված դիրքորոշում են ունեցել՝ ապրելով իրենց խաղաղ թաղամասում։



Չափազանություն չէ, որ Իսրայելը սիրում է պարծենալ Մերձավոր Արևելքում իր աճող քրիստոնեական համայնքներով։ Սակայն Իսրայելը պետք է նաև ընդունի, որ ձեռք է բերել նաև Մերձավոր Արևելքի չարիքները։

Նույն շարքից