Միջազգային 

Վրաստանում մոլեգնող փոթորիկի պատճառով 18 000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության

analitik.am

Արևմտյան Վրաստանում երեքշաբթի երեկոյան մոլեգնող փոթորիկը հանգեցրել է էլեկտրաէներգիայի փոխադրիչ գծերի վնասումների, որի հետևանքով Energo-pro Georgia  ընկերության 18 000 բաժանորդ` Սամեգրելոյից, Գուրիայից և Աջարիայի ինքնավարությունից, մնացել են  առանց լույսի:



Ինչպես գրում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով վրացական ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Ավթանդիլ Դվալիշվիլիին, վթարի վայրում մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների խմբեր, որոնք արդեն սկսել են վնասված տարածաշրջանների վերականգնումը:



«Սրընթաց քամին շարունակվում է մինչև հիմա, ինչը խանգարում է վերականգնողական աշխատանքներին», - նշել է   Դվալիշվիլին:



Նրա խոսքով` ամեն ինչ արվում է, որ բաժանորդներին հնարավորինս շուտ էլեկտրաէներգիա մատակարարվի:



Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ուժեղ քամին Բաթում քաղաքի այգում տապալել է ծառերը, որոնցից մեկն ընկել է հանգստյան տներից մեկի վրա, որտեղ 3 մարդ է գտնվել: Նրանցից երկուսը տուժել են և տեղափոխվել հիվանդանոց:

Նույն շարքից