Միջազգային 

Ֆրանսիացի ավիադիսպետչերները երկօրյա գործադուլ են սկսել

analitik.am

Ֆրանսիայի ավիադիսպետչերները 48 ժամ տևողությամբ գործադուլ են սկսել՝ բողոքելով կենսաթոշակային տարիքը բարձրացնելու և աշխատանքային պայմանների դեմ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 


Ոլորտի ամենախոշոր արհմիության կողմից կազմակերպված ակցիան կարող է լրջորեն վնասել թռիչքների ժամանակացույցը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին:

 


Քաղաքացիական ավիացիայի վարչությունն արդեն խնդրել է ավիաընկերություններին չեղյալ հայտարարել միջազգային չվերթների կեսը:

 


Ընդ որում՝ Air France-ում ընդգծել են, որ ակցիաներից կտուժեն միայն կարճ հեռավորություններով չվերթները, մինչդեռ միջմայրցամաքային չվերթները կիրականացվեն առանց փոփոխությունների:

 


Մինչև ապրիլի վերջ դիսպետչերների արհմիությունը ևս յոթ օր գործադուլ է պլանավորել:

 

Նույն շարքից