Միջազգային 

Ադրբեջանում ձերբակալվել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստը

analitik.am

Ադրբեջանում ապրիլի 7-ին կալանքի տակ է առնվել «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռուսլան Նասիրլին։

 


Ինչպես տեղեկացնում է contact.az կայքը, դատարանը Նասիրլիին 20 օրով կալանքի տակ առնելու որոշում է կայացրել։

 


Նա մեղադրվում է Ադրբեջանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 310-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանությանը չենթարկվելը։

 


Վերջին օրերի ընթացքում նույն մեղադրանքով ընդդիմադիր կուսակցության ևս 3 անդամ է ձերբակալվել։ 

Նույն շարքից