Միջազգային 

Սիրիայի բնակչության մեծամասնությունն աջակցում է նախագահ Բաշար ալ-Ասադին․ ՌԴ արտգործնախարար

analitik.am

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի բնակչության մեծամասնությունն աջակցում է նախագահ Բաշար ալ-Ասադին, փոխանցում է Газета-ն։

 


«Մինչ օրս ռեժիմը մեծ թվով սիրիացիների աջակցությունն ունի՝ 50-60%։ Սիրիացիները ռեժիմի մեջ են տեսնում երաշխիքն այն բանի, որ Սիրիան չի վերածվի Լիբիայի»,- նշել է նախարարը։

 


Լավրովի խոսքով՝ Ասադի հակառակորդները «հույս ունեին, որ այս ամենը շատ արագ կավարտվի, և ռեժիմը կտապալվի», սակայն Սիրիայի իշխանությունները դիմակայեցին։

Նույն շարքից