Միջազգային 

Պատուհանի ճաքի պատճառով՝ Turkish Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

analitik.am

Ստամբուլ ուղևորվող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Գերմանիայի Նյուրնբերգի օդանավակայանում, երբ խցիկի ձախ պատուհանը ճաքել է, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերությանը:

 



Ավիաընկերության խոսնակը հայտնել է, որ Դյուսելդորֆից Ստամբուլ ուղևորվող չվերթը թեքվել է դեպի Նյուրնբերգ, որտեղ էլ վայրէջք է կատարել:

 


Խոսնակը հավելել է, որ ուղևորները տարհանվել են ինքնաթիռից և տեղափոխվել տերմինալ՝ հաջորդ թռիչքին սպասելու համար, մինչ տեխնիկական մասնագետներն ուսումնասիրել են վնասված ինքնաթիռը:

Նույն շարքից