Միջազգային 

Ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու սովորությունը վերածվել է սպորտաձևի․ Պեսկով

analitik.am

Ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու սովորությունը վերածվել է սպորտաձևի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդագրությունը ռուսական կիբերլրտեսության մասին, փոխանցում է Газета-ն։

 



«Ինչ վերաբերում է CNN-ի աղբյուրներին, ապա ես չգիտեմ, թե ինչ աղբյուրներ են դրանք։ Մենք գիտենք, որ սա արդեն վերածվել է սպորտաձևի՝ ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին։ Սակայն, կարևոր է, որ Պոտոմակ գետում (ԱՄՆ) չփնտրեն ռուսական սուզանավեր, ինչպես դա արդեն եղել է որոշ երկրներում»,- ասել է Պեսկովը։

 


Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ հաքերները կոտրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համակարգչային ցանցը և գաղտնի տեղեկություններ ստացել։

Նույն շարքից