Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի գնահատմամբ Ուկրաինայի արեւմտյան գործընկերները գոհ են երկրում անցկացվող բարեփոխումների ընթացքից, հակառակ դեպքում չէին շարունակի տրապամադրել նոր ֆինանսական միջոցներ:
Կիեւի իշխանությունները պարբերաբար ընդգծում են, որ պատրաստ են երկրի տնտեսության արմատական բարեթոխումների իրականացմանը՝ նպատակ ունենալով, նոր ֆինանսական օժանդակություն ստանալ Արեւմուտքից:
Միաժամանակ արեւմտյան լրատվամիջոցները բազմիցս հայտրարարել են, որ Արեւմուտքը դժգոհ է Ուկրաինայում իրականացվող ռեֆորմների ընթացքից:
Յացենյուկի կարծիքով, եթե Ուկրաինայի ռեֆորմները սխալ ընթացքում լինեին, ապա Արեւմուտքը երկրին 25 միլիարդ դոլար չէր հատկացնի: