Միջազգային 

Պուշկովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Լատվիայի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Պուշկովի կարծիքով Լատվիայի հակառուսական քարոզչությանն անհրաժեշտ հակադարձում է պահանջում:

Մասնավորապես նա կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Լատվիայի պետական չինովնիկների նկատմամբ:

 

Ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը կավարտի ինչպես ֆաշիստական Գերմանիան, նշելով, որ Ռուսաստանին սպասվում է Երրորդ Ռեյխի ճակատագիրը:

 

Պուշկովի խոսքերով, Ռինկեւիչը պաետք է հասկանա, որ նման դիրքորոշման դեպքում Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել, որոնք չեն բխում Լատվիայի շահերից:

 

Նրա կարծիքով, Ռուսաստանը պետք է տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ կիրառի Լատվիայի նկատմամբ, ավելացնելով, որ բարձրաստիճան պաշտոնյան, ով ներկայացնում է մի ողջ պետության շահերը, պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար:

 

 

 

Նույն շարքից