Միջազգային 

Չեխիան 2020 թվականին կարող է անցնել եվրոյի

analitik.am

Չեխիայում եվրոն կարող է փոխարինել ազգային արժույթին 2020 թվականին: Այդ մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, հայտարարել է երկրի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, գրում է korrespondent.net-ը:

 


Նրա խոսքով՝ դա երկրում «միասնական արժույթի ընդունման ամենամոտ տեխնիկապես հնարավոր ժամկետն է»:

 


«Ցանկալի կլիներ կոնկրետ ամսաթիվ հաստատել եվրոյով հաշվարկների անցնելու համար»,- նշել է Սոբոտկան՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ «ցավոք, կառավարությունում դեռ համաձայնություն չկա եվրոյի ընդունման ժամկետների վերաբերյալ»:

 


Չեխական կրոնայի պահպանման օգտին է հանդես գալիս երկրի քաղաքական ընդդիմությունը:


 

Բնակչության հարցումների համաձայն՝ քաղաքացիների միայն 19 տոկոսն է ցանկանում, որ երկիրը մտնի եվրոյի գոտի, կտրականապես դեմ է հանդես գալիս ընտրողների 47 տոկոսը:

Նույն շարքից