Միջազգային 

Կրեմլը դեռ չի հաստատում ապրիլի 24-ին Պուտինը այցը Երևան. Պեսկով

analitik.am

Կրեմլը դեռ դիտարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 


«Շարունակում է քննարկվել այցի հնարավորությունը, մենք կանենք համապատասխան հայտարարություն»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 


Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել հարցին՝ արդյոք կմեկնի Պուտինը Թուրքիա՝ Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու։

 


«Ռուսաստանը հիշատակի միջոցառումներին կներկայանա բարձր մակարդակով, որոնք պլանավորված են մեր թուրք գործընկերների կողմից Չանաքքալեում»,- վստահեցրել է Պեսկովը։

Նույն շարքից