Միջազգային 

Մոսկվան պատրաստ է վերականգնել կապերը Եվրամիության հետ. Լավրով

analitik.am

Մոսկվան պատրաստ է վերականգնել կապերը Եվրամիության հետ, երբ եվրոպացի գործընկերները դրա համար հասունանան, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։

 


«Մենք չենք նախաձեռնել կապերի սառեցումը, և պատրաստ կլինենք դրանք վերականգնել, երբ դրա համար հասունանան մեր եվրոպացի գործընկերները»,- ասել է նախարարը։

 


Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատացել էին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նախորդ տարի ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել ռուսական տնտեսության ամբողջական ոլորտների նկատմամբ։

Նույն շարքից