Միջազգային 

Կիմ Չեն Ինը հեռուստասյուժեում երևացել է վիրակապված ձեռքով

analitik.am

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Փխենյանի հեռուստատեսության սյուժեներից մեկում երևացել է վիրակապված ձեռքով: Այս մասին վկայում են լուսանկարները, որոնք հինգշաբթի օրը տարածել է «Կիոդո» գործակալությունը:



Ըստ տեղեկության՝ Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունն ապրիլի 8-ին սյուժե է հեռարձակել ստուգման մասին, որը Կիմ Չեն Ինն անցկացրել է Փխենյանի մեքենաշինական գործարաններից մեկում: Կադրերում երկրի ղեկավարի աջ ձեռքի դաստակը բինտով կապված է եղել: Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, «վնասվածքը ծանր չի թվում, քանի որ Կիմ Չեն Ինը թափահարել է այդ ձեռքն ու ժպտացել»:

Նույն շարքից