Միջազգային 

Թեհրանը «վեցյակի» հետ համաձայնագիր չի կնքի, եթե բոլոր պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն. Ռոհանի

analitik.am

Թեհրանը «վեցյակի» հետ միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիր չի ստորագրի, եթե Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները չեղյալ չհամարվեն, հինգշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։



«Իրանը խոշոր տերությունների հետ համաձայնագիր չի ստորագրի, եթե պատժամիջոցները չվերացնեն»,– նշված է Ռոյթերս գործակալության հաղորդագրության մեջ։ ՌԻԱ Նովոստին գրում է, որ Ռոյթերսը ներկայացրել է  Ռոհանիի` Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձայված ելույթը։



«Վեցյակն» ու Իրանն ապրիլի 2–ին պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունները կդադարեցվեն տասը տարվա ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը միջազգային վերահսկողության տակ դնել 25 տարով։ Կողմերը մտադիր են մինչև հունիսի 30–ն ավարտել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները։ Միաժամանակ ԵՄ–ն կդադարեցնի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե վերջինը կատարի պայմանավորվածությունները։

Նույն շարքից