Միջազգային 

Լոնդոնի Գեթվիկ օդանավակայանի մոտակայքում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերվել

analitik.am

Բրիտանական The Guardian թերթը՝ հղում անելով UK Oil & Gas հետազոտական ընկերության տվյալներին հայտնում է, որ Լոնդոնի Գեթվիկ օդանավակայանի մոտակայքում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերվել։



Ինչպես փոխանցում է Лента-ն՝ հանքավայրի պաշարների ծավալը կարող է հասնել մինչև 100 մլրդ բարելի։ Համեմատության համար պետք է նշել, որ Սաուդյան Արաբիայի հանքավայրերի ապացուցված պաշարների ծավալը 260 մլրդ բարել է։ Միևնույն ժամանակ ընկերությունը նշում է, որ հնարավոր է դուրս բերել նավթի ընդհանուր ծավալի միայն 3-15%-ը։ Մեծ մասը գտնվում է 700-900 մետր խորության վրա։



«Մեր կարծիքով՝ այդ հայտնագործությունն ամենակարևորներից է վերջին 30 տարվա ընթացքում։ Այն ազգային նշանակություն ունի»,- ասել է ընկերության ղեկավար Սթիվեն Սանդերսոնը։

Նույն շարքից