Միջազգային 

Սաուդյան Արաբիայի շիաբնակ շրջաններում անկարգություններ են սկսվել. Իշխանությունները զորքեր են մտցրել, կան զոհեր

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սաուդյան Արաբիայի իշխանությունները զորքեր են մտցրել Երկրի արեւելքում գտվող Քաթիֆ ու Ավամիա նահանգներ, որի շիա բնակչությունը մի քանի օր է շարունակում է բողոքի ցույցեր անցկացնել Եմենի ներքին գործերին միջամտելու ու զինված գործողություններ ծավալելու կապակցությամբ:

 

Բախումների ընթացքում զոհվել են 4 ցուցարար ու մեկ զինվորական, իսկ վեց մարդ վիրավորվել է, ձերբակալվել է առնվազն վեց մարդ:

Տեղեկությունների համաձայն ցուցարարների մի մասը զինված է եղել:

 

Բնակիչների հավաստմամբ, վիրավորվել է ավելի քան 30, իսկ ձերբակալվել՝ 20 մարդ: Գործողությունը տեւել է մի քանի ժամ, ինչի արդյուքում զորքերը անկանոն կրակ են բացել մարդկանց ու բնակելի տների ուղղությամբ:

 

Նույն շարքից