Միջազգային 

Իրանը ժխտում է Եմենի շիա ապստամբներին օժանդակելու պնդումները

analitik.am

Իրանը հերքում է Եմենում գործող «Անսար Ալլահ» շարժման շիա ապստամբների ստորաբաժանումների ռազմական պատրաստությանն իր մասնակցությունը: IRNA գործակալության փոխանցմամբ, համապատասխան հայտարարությունը տարածել է երկրի ԱԳՆ-ն:

Թեհրանում Սաուդյան Արաբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին հինգշաբթի կանչել են Իրանի ԱԳ նախարարություն եւ բողոք հայտնել սաուդյան մի շարք պաշտոնատար անձանց պնդումների առնչությամբ, թե Իրանը, իբր, «Անսար Ալլահ» շարժման զինվորական ստորաբաժանումներ է պատրաստում: «Հակառակը, հենց Սաուդյան Արաբիան է ավիահարվածներ հասցնում Եմենի տարածքին՝ վնաս հասցնելով ժողովրդին եւ երկրի ենթակառուցվածքներին»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում:

«Իրանը Եմենի ճգնաժամը դիտարկում է որպես ներքաղաքական խնդիր եւ մերժում է արտաքին արտաքին որեւէ միջամտություն՝ Եմենի խնդիրները լուծելու համար, ինչպես նաեւ պնդում է ճգնաժամի քաղաքական լուծման հարցում»,- հայտարարությունից մեջբերում է կատարել ՏԱՍՍ գործակալությունը:

Նույն շարքից