Միջազգային 

ԱՄՆ-ը ջղաձգվում է. Իրանը շիա ապստամբներին օժանդակելու համար ռազմանավեր է ուղարկել Եմեն

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանի իշխանություններից պահանջել է դադարեցնել Եմենի շիա ապստամբների օժանդակությունը:

 

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ պատրաստվում է օժանդակալ Մերձավոր Արեւելքի բոլոր այն երկրներին, որոնց անվտանգությանը կսպառնա Իրանը:

 

Նրա խոսքերով ամերկյան կողմը դիտողի դերում չի մնալու ու բացառելու է տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված բոլոր փորձերը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանը, շիա ապստամբների օժանդակելու նպատակով երկու ռազմանավ է ուղարկել Եմեն, որոնք այժմ գտնվում են Ադենի նեղուցի շրջանում:

 

 

Նույն շարքից