Միջազգային 

Կուբայական պատվիրակությունը վրդովվել է՝ տեսնելով Չե Գեվարայի մարդասպանին

analitik.am

Ամերիկայի գագաթաժողովին մասնկացելու համար Պանամա ժամանած Կուբայի պատվիրակությանն անչափ զայրացրել է հայտնի հեղափոխական Չե Գեվարայի սպանության կազմակերպիչներից մեկի՝ Ֆելիքս Ռոդրիգեսի ներկայությունը:

 

Ֆելիքս Ռոդրիգեսը համագործժակցելով ԿՎՀ-ի հետ ու լինելով վարձու մարդասպան, անմիջականորեն տվել է հեղափոխականի գնդակահարության հրամանը:

 

Պանամայում կուբայական պատվիրակության ներկայացուցիչները նկատել են նաեւ կուբայի կողմից ահաբեկիչ ճանաչված ու Ֆիդել Կաստրոյի մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Լուիս Կարելասին:

 

Կուբացի պատվիրակները պահանջել են գագաթաժողովի աշխատանքներից հեռացնել վերոհիշյալ անձանց ու իրենց վրդովվմունքն են հայտնել կազմակերպիչներին:

 

Նույն շարքից