Միջազգային 

Ստամբուլի օդանավակայանում թռիչքի ժամանակ պայթել է իրանական ինքնաթիռի շարժիչներից մեկը

analitik.am

Ուրբաթ առավոտյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում թռիչքի ժամանակ պայթել է իրանական Qeshm Airlines ավիաընկերության ինքնաթիռի շարժիչներից մեկը, գրում է ТАСС-ը:



«Airbus 300B4-ի աջ շարժիչը պայթել է թռիչքուղու վրա արագություն հավաքելու ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ: Օդաչուին հաջողվել է կանգնեցնել ինքնաթիռը՝ մինչ «կրակն ամբողջությամբ կպատեր ինքնաթիռի շարժիչը»:

 



Ինքնաթիռի մոտ անմիջապես բերվել են մի քանի հրշեջ հաշվարկներ, փրկարար և բժշկական ջոկատներ: Տեղեկությունների համաձայն՝ ուղևորներից ոչ ոք չի տուժել: Նրանք բոլորը տեղափոխվել են մեկնման սրահ և որոշ ժամանակ անց մեկ այլ չվերթով տեղափոխվել նպատակակետ՝ Թեհրան:

Նույն շարքից