Միջազգային 

ԱՄՆ-ի Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում կրկին հաղթել են հայ թեկնածուները

analitik.am

Կալիֆորնիական Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթել են Վարդան Կարպետյանն և Փոլա Դեվայնը, որոնց թեկնածությունը սատարում էր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տեղական կառույցը, - հայտնում է Asbarez պարբերականը։ 



Վարդան Կարպետյանը դարձել է  հինգ անդամ ունեցող քաղաքային խորհրդի  երրորդ հայ անդամը։ 


 

Իսկ Գլենդելի միացյալ դպրոցական շրջանում հաղթել են Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն վայելող թեկնածուներ Նաիրի Նահապետյանն և Ջենիֆեր Ֆրիմոնը:



Գլենդելի Համայնքային քոլեջի խորհրդի ընտրություններում վերընտրվել են երկու թեկնածուներ՝ Թոնի Տարտալյան եւ Վահե Փերումյանը: 


Նույն շարքից