Միջազգային 

Ազատ շուկայական տնտեսություն գոյություն չունի․ Նուրսուլթան Նազարբաև

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ազատ շուկայական տնտեսություն գոյություն չունի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



«Ժամանակակից շուկայական տնտեսությունը շատ հեռու է կատարյալ լինելուց։ Դա հրաշագործ դեղամիջոց չէ բոլոր գլոբալ չարիքներից։ Առաջին հերթին դա պաշտպանում է այն երկրների շահերը, որտեղ առաջին անգամ հայտնվել է։ Իսկական ազատ շուկայական տնտեսություն իրականում գոյություն չունի։ Սակայն կան շուկայական կարգավորիչներ, որոնք երկրներից յուրաքանչյուրը կիրառում է իր շահերին համապատասխան։ Բոլոր զարգացած երկրներն ուղիղ դոտացիաների միջոցով աջակցում են արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, բիզնեսին։ Նրանք արգելքներ են դնում օտարերկրյա արտադրանքի ճանապարհին», – հայտարարել է Նազարբաևը «Ազգի առաջնորդի հետ դեպի նոր հաղթանակներ» երիտասարդական համաժողովի ընթացքում։



Նրա խոսքերով` այս անկատարությունը երևում է այն օրինակի վրա, թե ինչպես է Ղազախստանը բանակցություններ վարում ԱՀԿ–ի անդամ դառնալու շուրջ։



«Արդեն տասը տարի յուրաքանչյուր երկրի հետ բանակցություններ ենք վարում։ Եվ ի՞նչ են ասում։ Նվազեցրեք գյուղատնտեսությանը ցուցաբերվող օժանդակությունը։ Մենք արտադրանքի ծավալից աջակցում ենք 4 տոկոսին։ Ֆրանսիայում` 25 տոկոսին, Ամերիկայում և ուրիշ երկրներում` մեզնից ավելի շատ։ Ոչ, ասում են նվազեցրեք։ Ի՞նչ է նշանակում չաջակցել։ Նշանակում է` անմրցունակ դարձնել մեր գյուղատնտեսական ապրանքները, նրանք մեզ կտան այդ ապրանքները, իսկ մեր գյուղացին կդադարի գործել։ Ահա և ազատ շուկայական տնտեսություն և առևտուր», – «Նովոստի–Ղազախստան» գործակալությունը մեջբերում է Ղազախստանի նախագահի խոսքերը։



Նազարբաևը նաև նշել է, որ ժամանակակից համաշխարհային տնտեսությունը չի կարող գոյություն ունենալ առանց «միջին» և «թույլ» պետությունների։ «Առանց դրա անհնար է զարգացած երկրների հարստոությունը։ Մենք հումք ենք մատակարարում, թույլ երկրները մատակարարում են էժան աշխատուժ։ Դրանք «սնում են» հարուստ երկրների հարստությանը», – եզրափակել է նա։

Նույն շարքից