Միջազգային 

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում նախատեսված ՆԱՏՕ ԽՎ–ի սեմինարին

analitik.am

Ադրբեջանը չի մասնակցի ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին, որը նախատեսվում է անցկացնել Երևանում, հայտարարել է ադրբեջանական պատվիրակության անդամ և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։



ՆԱՏՕ ԽՎ–ի Rose-Roth հերթական սեմինարը նախատեսված է անցկացնել Երևանում հունիսին։



«Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին, որը նախատեսված է անցկացնել Հայաստանում։ Այս կապակցությամբ Միլլի Մեջլիսը (խորհրդարան) նամակ կուղարկի ՆԱՏՕ–ին», – ուրբաթ ադրբեջանական ԶԼՄ–ները մեջբերում են Նովրուզովի խոսքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նույն շարքից