Միջազգային 

ՌԴ-ն բախվեց աննախադեպ տեղեկատվական պատերազմի հետ. Լավրով

analitik.am

ՌԴ-ն բախվեց աննախադեպ տեղեկատվական պատերազմի հետ, հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



«Խոսելով Ուկրաինայի մասին` ուզում եմ նշել, որ ապակառուցողական գիծը` կապված այնտեղի իրադարձությունների հետ, Ռուսաստանի դեմ կիրառվող ոչ լեգիտիմ պատժամիջոցները, ճշմարտության և արդարության պաշտպանության, հայրենակիցներին պաշտպանելու համար մեր երկրին պատժելու փորձերը հանգեցրեցին լուրջ ճգնաժամի Արևմուտքի հետ մեր հարաբերություններում։ Մենք բախվեցինք լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմի հետ», – ասել է Լավրովը ռուսական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։



«Աննախադեպ ջանքեր են գործադրվում մեր երկրի կերպարը, քաղաքականությունը խեղաթյուրելու համար։ Այս կապակցությամբ առավել պահանջված է լայն հանրության համար օբյեկտիվ տեղեկատվության տրամադրմանը, այն մարդկանց հետ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը, ովքեր տրամադրված են կառուցողական փոխգործակցության, ինչպես դա մեզ մոտ տեղի է ունենում, այսպես կոչված, «նորմանդական քառյակի» շրջանակներում։ Վստահ եմ, որ աճող դերակատարությունն այստեղ պատկանում է քաղաքացիական հասարակությանը», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նույն շարքից