Միջազգային 

Ռոգոզինը Տուրչինովին բթամիտ է անվանել

analitik.am

Twitter –ի իր էջում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին անվանել է դեբիլ՝ ի պատասխան վերջինիս հայտարարությանն, որ Ուկրաինան պատրաստվում է ստեղծել այսպես կոչված կեղտոտ ատոմային ռումբ:

 

Նախօրեին, Տուրչինովը լրագրողներին տրված հարցազրույցում հայտնել էր, որ Ուկրաինան տիրապետում է այսպես կոչված կեղտոտ միջուկային ռումբի ստեղծման բոլոր միջոցներին ու կարող է արդյունավետ զինատեսակներ արտադրել:

Խոսքը գնում է պարզագույն ռադիոակտիվ ռումբերի մասին, որոնք իրենցում ներառում են ռադիոակտիվ նյութեր ու պայթուցիկներ:

 

Պայթելու դեպքում ռադիոակտիվ նյութերը հալչում են ու որոշակի տերիտորիայում առաջացնում հզոր հարվածային ուժ, ինչի հետեւանքով ռադիոակտիվ էլեմենտները վտանգ են առաջացնում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջությանը:

 

 

 

 

 

Նույն շարքից