Միջազգային 

British Airways-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

analitik.am

British Airways ավիաընկերության Բաքվից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռն երեկ երեկոյան  հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության նախագահի օգնական Մագերամ Սաֆարլին:


 

Հայտնի է, որ British Airways-ին պատկանող Airbus 321 օդանավի օդաչուն թռիչքից 11 րոպե անց կապվել է դիսպետչերական ծառայության հետ և հայտնել, որ շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել:

 


Ինքնաթիռը դիմավորել են միջազգային օդանավակայանի հրշեջ-փրկարարական ծառայությունները:


 

Հայտնի է նաև, որ ինքնաթիռում գտնվող 92 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:

Նույն շարքից