Միջազգային 

Սպիտակ տունը հրապարակել է Օբամայի և նրա տիկնոջ հարկային հայտարարագիրը

analitik.am

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հրապարակել է ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ հարկային հայտարարագիրը:

 


2014-ին Բարաք և Միշել Օբամաները վաստակել են 477 000 դոլար: Օբամա ամուսնական զույգը վճարել է 93 000 դոլար հարկ: Իսկ եկամտի մոտ 15%-ը՝ 70 000 դոլար, նվիրաբերել են բարեգործական շուրջ 33 կազմակերպության:

 


ԱՄՆ նախագահի աշխատավարձը տարեկան շուրջ 400 000 դոլար է, իսկ ամսական՝ մոտ 33 000 դոլար:



Բացի այդ, հրապարակվել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և նրա տիկնոջ հարկային հայտարարագրերը, որոնց համաձայն՝ ամուսնական զույգը 2014-ին ունեցել է 388 000 դոլար եկամուտ:

 

Նույն շարքից