Տնտեսություն 

15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 80.7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն. Ֆիննախ

Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 80.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ՊԱՐԱՄԱՈՒՆՏ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ` 19.3մլն դրամ, «ԳՐԻԱՐ» ՍՊԸ`  8.4մլն դրամ, «ՌՈՅԱԼ ՊԱՐԱԴԻԶ» ՍՊԸ` 11.4մլն դրամ, «ԳԱՅՍԱԹ» ՍՊԸ` 4.5մլն դրամ և այլն:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով  25 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 16-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 25-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների և ելակետային տվյալների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու`  9 ստուգումներ:


Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 10 ստուգում` համապատասխան հարկ վճարողներին առաջադրելով մոտ 75.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

 

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակն ավելացել է 15 հազար 696 հատով կամ 36.9%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարը նվազել  է 126.1մլն դրամով կամ 2.2%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմիցդուրս գրված  հարկային հաշիվների քանակը նվազել  է 25850 հատով կամ 30.7%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 65.7մլն դրամով կամ 1.2%-ով:

 

 

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկմամբ պարզել է, որ  դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3961 էլեկտրոնային հարկային հաշիվ` 2.5մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ (ներառյալ ԱԱՀ):

 

 

Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 75 հարկ վճարողի մոտ առաջացել է 146.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև հայտարարագրվել է լրացուցիչ 23 աշխատող:

 

 

Նույն շարքից