Միջազգային 

Պուտինն առաջ է անցել բոլոր համաշխարհային առաջնորդներից ազդեցիկ մարդկանց վարկանիշում Time ամսագրի վարկածով

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է անցել բոլոր համաշխարհային առաջնորդներից ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում Time ամերիկյան ամսագրի վարկածով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Քվեարկությունն ավարտվել է ուրբաթ երեկոյան, պաշտոնական արդյունքները կհայտարարվեն ապրիլի 13–ին։ Խմբագրության վարկածով ցուցակը կհրապարակվի ապրիլի 16–ին։



Ռուսական պետության ղեկավարը գլխավորել է վարկանիշը` հավաքելով ձայների 6.9 տոկոսը։ Այսպես, Դալայ Լաման զբաղեցրել է 7–րդ տեղը և հավաքել ձայների 1.7 տոկոսը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գտնվում է 11–րդ հորիզոնականում 1.4 տոկոսով։ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերքելը ստացել է ձայների 0.9 տոկոսը և զբաղեցնում է վարկանիշի 25–րդ տեղը` զիջելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին։



Պուտինը 2014 թվականի նոյեմբերին երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը Forbes ամերիկյան ամսագրի վարկածով։ 

Նույն շարքից