Միջազգային 

Կիևի` անցյալը խեղաթյուրելու փորձերը հասարակության ճեղքման կհանգեցնեն. ՌԴ ԱԳՆ

analitik.am

Ուկրաինայի իշխանության ձեռնարկած օրենքները, որոնք վերագնահատում են երկրի պատմությունը, հասարակության խորը ճեղքման կհանգեցնեն, ասված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ։



«Կիևի` երկրի պատմությանը խեղաթյուրելու, ռուսական և խորհրդային ձեռքբերումներից հրաժարվելու բոլոր փորձերը միայն ժամանակակից հասարակության մեջ խորը ճեղքվածք կառաջացնեն։ Ազգայնական գաղափարախոսություն փաթաթելու մեթոդներն ու փորձերը կասկածի տակ են դնում ուկրաինական պետականության զարգացման հաջող ընթացքը»,– ասված է մեկնաբանության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։



Գերագույն ռադան հինգշաբթի օրենք է ընդունել Ուկրաինայում տոտալիտար և ազգային–սոցիալիստական և կոմունիստական ռեժիմների և դրանց խորհրդանշանների արգելքի մասին։ Օրենքով նախատեսվում է, որ իրավաբանական անձանց, քաղաքական կուսակցությունների, զանգվածային լրատվամիջոցների կողմից կոմունիստական և ազգային–սոցիալիստական տոտալիտար ռեժիմների և դրանց խորհրդանշանների քարոզը հիմք կհանդիսանա դրանց գրանցումը մերժելու և գործունեությունը դադարեցնելու համար։ Նույն օրը խորհրդարանը օրենք է ընդունել «Ուկրաինական ազգայնականների կազմակերպությունը» և «Ուկրաինական ապստամբ բանակները» ճանաչելու մասին և նրանց անդամներին սոցիալական երաշխիքների իրավունք է տրամադրել։

Նույն շարքից