Միջազգային 

Վատիկանում Ֆրանսիայի դեսպանը չի կարող ստանձնել պաշտոնն այն պատճառով, որ միասեռական է. ԶԼՄ

analitik.am

Ֆրանսիական ԶԼՄ–ները մեղադրում են Վատիկանին, որ Սուրբ աթոռը հրաժարվում է ընդունել այս տարվա հունվարին նշանակված Ֆրանսիայի նոր դեսպանին իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար, ուրբաթ գրում է իտալական Corriere della Sera թերթը։



Ինչպես նշում է պարբերականը, Ֆրանսիայի նախարարների խորհուրդը հունվարի 5–ին 55–ամյա Լորան Ստեֆանինիին  Վատիկանում նոր դեսպան է նշանակել, սակայն ֆրանսիացի դիվանագետը, ով, ԶԼՄ–ների գնահատականներով, ամենահարմար թեկնածուն է այդ պաշտոնի համար, առայժմ չի ստանձնել իր պարտավորությունները։



«Վատիկանը մինչ օրս նրա նշանակմանը համաձայնություն չի տվել»,– գրում է թերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Որոշ ֆրանսիական ԶԼՄ–ների, այդ թվում` Canard enchaîné–ի և  Le Journal du Dimanche–ի վարկածով, Սուրբ աթոռին առընթեր նրանց դեսպանությունն այսքան երկար է մնում առանց դեսպանի մեկ խոչընդոտի` Ստեֆանինիի` միասեռական լինելու պատճառով։



Վատիկանը հրաժարվում է այդ թեմայի վերաբերյալ որևէ հայտարարություն անել։ «Առանց մեկնաբանությունների»,– լրագրողներին են ասել Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից։

Նույն շարքից