Միջազգային 

Վրաստանի նախագահը հանդիպել է Հռոմի պապի հետ

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ քննարկել է Վրաստանում և ողջ տարածաշրջանում իրավիճակը, ինչպես նաև՝ անվտանգության հարցերը, գրում է newsgeorgia.ru-ն։

 


«Զրույցը վերաբերել է Վրաստանի խնդիրներին։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ Սուրբ Աթոռը, ինչպես և նախկինում, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ակտիվ կողմնակից է, ինչը շատ կարևոր է երկրի համար»,- ասվում է պետության ղեկավարի մամուլի հաղորդագրությունում։

 


Բացի այդ, հանդիպմանն ընդգծվել է նաև Եվրոպայում և ամբողջ աշխարհում խաղաղության կարևորությունը, նշվել է, որ 21-րդ դարում անընդունելի է արհեստական խոչընդոտների և բաժանարար գծերի գոյությունը։



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից