Միջազգային 

Թուրքիայի և Ղազախստանի նախագահները կհանդիպեն հաջորդ շաբաթ Աստանայում

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական այցով կմեկնի Ղազախստան, որի ընթացքում կհանդիպի երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը։

 


«Ապրիլի 16-ին նախատեսված են բանակցություններ Նուրսուլթան Նազարբաևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, ով պետական այցով կժամանի Ղազախստան»,- ասվում է հաղորդագրությունում։

 


Այցի շրջանակում նախատեսված է երկու պետությունների ղեկավարների մասնակցությունը Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 2-րդ նիստին։

Նույն շարքից