Միջազգային 

Խորհրդային ժամանակաշրջանի երեք հուշարձան է ապամոնտաժվել Խարկովում

analitik.am

Երեք հուշարձան է ապամոնտաժվել Խարկովում շաբաթ գիշերը, տեսանյութը տեղադրվել է համացանցում։



Դատելով տեսանյութից` ապամոնտաժվել են պետական գործիչ Սերգո Օրջոնիկիձեի, հեղափոխական, քաղաքացիական պատերազմի մասնակից Նիկոլայ Ռուդնևի, ՀԿԳԿ նախագահ Յակով Սվերդլովի արձանները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Ուկրաինայում խորհրդային ժամանակաշրջանի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը սկսվել են երկրում քաղաքական ճգնաժամի պահից։ Ամենաաղմկալին դեկտեմբերի 1–ի միջադեպն էր, երբ արմատականները պատվանդանից գցեցին Կիևի կենտրոնում տեղադրված Լենինի արձանը։ Վանդալներն ընդհանուր առմամբ կոտրել են Ուկրաինայում Լենինի` ավելի քան 500 արձան, ևս 1,7 հազար պահպանվել են։

Նույն շարքից