Միջազգային 

Իսպանիան, Հարավային Կորեան և Ավստրիան պաշտոնապես դարձել են AIIB հիմնադիր երկրներ

analitik.am

Չինաստանի կողմից ստեղծվող Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի գործող հիմնադիր երկրները հավանություն են տվել Իսպանիայի, Հարավային Կորեայի և Ավստրիայի` անդամ–երկրի իրավունքով բանկին միանալու  հայտին, շաբաթ օրը հայտնել է ՉԺՀ ֆինանսների նախարարությունը։



«Գործող հիմնադիր երկրների համաձայնությամբ ապրիլի 11–ին Իսպանիան, Կորեայի Հանրապետությունը և Ավստրիան պաշտոնապես դարձել են Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի հիմնադիր երկրներ»,– ասվում է ՉԺՀ ֆինանսական գերատեսչության կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը ստեղծվել է 2014 թվականին` Չինաստանի նախաձեռնությամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերին բանկի հիմնադրման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել 21 երկիր։ Բանկի կենտրոնակայանը, որի նպատակն Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումն է, Պեկինում է։ Կանոնադրական կապիտալը կկազմի 100 միլիարդ դոլար։



Բանկին միանալու հայտեր հիմնադրի իրավունքով մինչև վերջնաժամկետը ներկայացրել են, ըստ ԶԼՄ–ների, 52 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը։ Ինչպես հայտնում է ՉԺՀ ֆինանսների նախարարությունը, տվյալ պահին հիմնադիր պետությունների թիվը հասել է 41–ի։ Ֆինանսական նոր ինստիտուտի անդամակցությունից զերծ են մնացել ԱՄՆ–ն և Ճապոնիան։

Նույն շարքից