Միջազգային 

Դիկ Չեյնի. Օբաման պատրաստվում է ոչնչացնել Միացյալ նահանգները

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Fox News պարբերականը, ռադիոեթերի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին հայտնել է, որ Բարաք Օբաման իրեն դրսեւորում է այնպես, որ տպավորություն է առաջանում, որ ցանկանում է ոչնչացնել Միացյալ նահանգները:

 

«Ես շատ երկար եմ մտածել առաջ քաշված տարբեր թեորիաների մասին ու հանգել եզրակացության, որ Բարաք Օբաման նպատակայնորեն թուլացնում է երկրի դիրքերը միջազգային արենայում, հրաժարվում օժանդակել մեր դաշնակիցներին ու ոգեշնչում մեր թշնամիներին»,- նշել է Չեյնին:

 

Չինովնիկը նաեւ շեշտել է, որ Օբաման խոշոր բեռ է թողնում ԱՄՆ հաջորդ նախագահի ուսերին, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունների առումով:

 

Հիշեցնենք, որ Չեյնին վերջին շրջանում պարբերաբար քննադատում է Սպիտակ տան որդեգրած քաղաքականությունն, իսկ Օբամային անվանում երկրի պատմության ամենավատթար նախագահը:

 

 

Նույն շարքից